Թուրքիայի հյուսիսարևմտյան Բալըքեսիր նահանգի Բանդըրմա շրջանում տուրիստական ավտոբուսը և թեթև մարդատար ավտոմեքենան իրար են բախվել: Նախնական տեղեկությունների համաձայն` 4 հոգի մահացել է, իսկ վիրավորների թիվը անցնում է 30-ից: Այս մասին հայտնում է «Էրմենիհաբեր»-ը։

Նշվում է, որ տուրիստական ավտոբուսը շարժվելիս է եղել դեպի Ադանա: Մահացած վարորդների և զբոսաշրջիկների ինքնությունը դեռևս չի պարզվել:

Ահազանգից հետո դեպքի վայր են ժամանել բազմաթիվ շտապ օգնության մեքենաներ ու ոստիկանական ստորաբաժանումներ:

Վիրավորները հոսպիտալացվել են Բանդըրմայի պետական հիվանդանոց: