Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ազատվել է պաշտոնից:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, համապատասխան հրամանագիրը ստորագրել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Հիշեցնենք, որ Բալասանյանը 2016 թվականի նոյեմբերի 3-ին էր նշանակվել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար։