Հայաստանում պատվաստումների նվազման միտում կա: Այդ մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ԱԺ-ում այսօր 2018թ.-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին:

Արսեն Թորոսյանը հավելել է, որ նվազում կա հատկապես մինչև 1 տարեկան երեխաների պատվաստվելու առումով, ինչը ցավալի է, հայտնում է «Առավոտը»:

«Լուրջ միջոցառումներ պետք է ձեռնարկենք կեղծ տեղեկատվության դեմ, որպեսզի ցուցանիշը չիջնի թույլատրելիի շեմից»,-ասել է նա: Արսեն Թորոսյանի խոսքով՝ հիմա նախարարության խնդիրն այն է, որպեսզի ավել քանակի պատվաստանյութ չգնվի՝ հետագայում դրանք թափելուց խուսափելու համար:

«Կարծում եմ՝ այս տարում այս խնդիրը լուծած կլինենք: Ոչ պետք է ունենալ պակաս թվով, ոչ էլ ավել»,- նկատել է նախարարը: