ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ 2020թ-ին նախատեսվում է բարձրացնել կենսաթոշակները:

Նա հայտնել է, որ կառավարությունը մտադիր է բարձրացնել ոչ միայն նվազագույն կենսաթոշակի չափը, այլ նաև միջին կենսաթոշակինը:

«Բյուջետային գործընթացի շրջանակում ծավալված քննարկումները ցույց կտան, թե ինչ չափով կլինի բարձրացումը: Մեր կողմից համապատասխան առաջարկությունը ներկայացվել է: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակում կենսաթոշակների շարունակական բարձրացումը նաև կառավարության գործունեության ծրագրով սահմանված է որպես առաջնահերթություն, և նախատեսվում է պարբերաբար բարձրացնել կենսաթոշակները»,- ասել է փոխնախարարը:

Սաիյանը հայտնել է նաև, որ 10%-ով կենսաթոշակները բարձրացնելու համար 30 մլրդ դրամ է անհրաժեշտ: