Ռուսաստանը երեկ հայտարարել է, որ մտադիր է իր S-400 (C-400) հակահրթիռային պաշտպանության համակարգերը Թուրքիա հասցնել հուլիսին։

Կրեմլի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը երեքշաբթի օրը Մոսկվայում լրագրողներին ասել է.

«Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները տվյալ համատեքստում ժամանակին կատարվում են, երկու կողմից էլ խնդիրներ չկան»:

Հարցին, թե արդյո՞ք հակահրթիռային համակարգերը Թուրքիա կհասնեն հուլիսին, Ուշակովը պատասխանել է.

«Այո, ինչպես պլանավորել ենք»:

Պաշտոնական Վաշինգտոնը, հիշեցնենք, Անկարայից պահանջել է հրաժարվել ռուսական S-400 հրթիռային համակարգեր գնելու գործարքից՝ վերջնական որոշում ընդունելու համար ժամանակ տալով մինչև հուլիսի 31-ը: Եթե Անկարան չհրաժարվի այդ գործարքից, ապա Վաշինգտոնը կչեղարկի F-35 կործանիչները Թուրքիային վաճառելու համաձայնագիրը և հարակից ծրագրերը: