Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է Փաշինյանի դեմ հայցից
Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացաված հայցից, այս մասին դատարանում հայտարարել է Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Քոչարյանը քաղհայցով դատարան էր դիմել՝ պահանջելով պարտավորեցնել Փաշինյանին հրապարակային ներողություն խնդրել իրենից՝ զրպարտության համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանն անդրադարձել է անձռնմխելիության հիմքով Քոչարյանին ազատելու որոշմանը:
«Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»,- ասել է Փաշինյանը:
Եվ այս խոսքերը Քոչարյանը համարել էր զրպարտություն և դիմել դատարան:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում