Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկարել ԲԴԽ ֆեյսբուքյան էջը:

Ավելի վաղ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը դիմում էր ներկայացրել իր լիազորությունները հունիսի 10-ից դադարած համարելու առնչությամբ։

Դրանից առաջ հրաժարական էր ներկայացրել նաև Գագիկ Հարությունյանը:

Այժմ նախատեսված կարգով խորհրդի նախագահի պարտականությունների կատարումը վերապահված է տարիքով ավագ անդամին՝ Խորհրդի դատավոր անդամ Սերգեյ Չիչոյանին։