Հունիսի 15-ին Գյումրիի «Սև Բերդ» պատմական կոթող-համերգասրահում կայանալու է ուշագրավ համերգ-միջոցառում, որի կազմակերպիչներն են «Համայնք և մշակույթ» հասարակական կազմակերպությունը և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը:

Համերգի ընթացքում դասական երաժշտության լավագույն նմուշների կատարումներով հանդես կգա Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը, հրավիրված դիրիժոր՝ Լին Կաո (Գերմանիա), հատուկ հյուր՝ թավջութակահար Մանուել Լիպշտեյն (Գերմանիա): Համերգից առաջ կներկայացվեն նաև Գյումրիի արվեստի դպրոցների սաների գեղարվեստական աշխատանքները: