Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տեղակալ Վաղարշակ Մխիթարյանն աշխատանքից ազատման դիմում է գրել և սեփական ցանկությամբ հեռացել աշխատանքից:

Նշենք, որ նա այդ պաշտոնն ստանձնել էր 2014թ-ի հունիսի 20-ին:

Աշխատանքից ազատման դիմումը Վաղարշակ Մխիթարյանն օրեր առաջ է գրել: Դրանից հետո այդ պաշտոնի համար խոսակցությունների մակարդակում շրջանառվում էր կառույցի Կրթության բաժնի պետ Հայկ Սուլթանյանի անունը: