Երևանի քաղաքապետարանը վերելակների նոր խմբաքանակ ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Նա հայտնել է, որ պիլոտային ծրագիրը նախորդում է վերելակների համընդհանուր թարմացմանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ մայրաքաղաքի գրեթե 3600 վերելակի փոխարինման համար հարկավոր է լինելու 30 մլրդ դրամ, «ինչի հնարավորությունը համայնքի բյուջեն չունի»:

Նախատեսվում է նաև, որ բնակիչները 20-25 տարվա ընթացքում փոխհատուցելու են վերելակների նորացման համար ծախսված գումարները. նոր վերելակների գինը 1 բնակարանի համար 2000 դրամ կկազմի: