«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացնում է ճանապարհաշինական ծրագրեր, որոնց նպատակն է կենսական նշանակության ճանապարհները բարելավելու միջոցով բարելավել շուկաների և ծառայությունների հասանելիությունը գյուղական համայնքների համար: «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» 3-րդ տարվա ծրագրի շրջանակներում «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հայտարարել է Տավուշի և Վայոց ձորի մարզերի հետևյալ ճանապարհային հատվածների վերանորոգման շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով կազմակերպվող տեղական բաց մրցույթները։

  • Ա/ճ Մ4-Գետահովիտ կմ 0+000 - կմ 1+404.71 ճանապարհային հատված,
  • Ա/ճ Մ2-Գետափ կմ 0+000 - կմ 2+100 ճանապարհային հատված:

Մրցույթներն իրականացվելու են «Ազգային մրցակցային գնման» (NCB) ընթացակարգին համապատասխան:

Հայտատու կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան շինարարական աշխատանքների իրականացման փորձ և ռեսուրսներ, ինչը մանրամասն ներկայացված է մրցութային փաստաթղթերում:

Հայտերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով ARMEPS (www.armeps.am կայք) էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով մինչև 2019թ․հուլիսի 12-ը։