«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 18-ին կդադարեցվի՝

10։00-18։00 - Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց պողոտայի 47/2 շենքի և Եղիշե Թադևոսյան փողոցի առանձնատների,

11։00-17։00 - Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքի և Ծովագյուղ համայնքի մի հատվածի,

11։00-13։00 - Կոտայքի մարզի Զովունի համայնքի գազասապառողների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: