Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով 2019թ. հունիսի 17-ից կփակվի Լենինգրադյան փողոցում՝ Ծիծեռնակաբերդի խճուղու և Շինարարների փողոցի հատվածի, Լենինգրադյան փողոցով Սեբաստիայի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար առկա (Լենինգրադյան 31/5 շինության դիմաց) հետադարձի տեղը:

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ Լենինգրադյան փողոցով Սեբաստիայի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները տվյալ հատվածում հետադարձ կարող են կատարել նշված վայրից մոտ 100 մետր անց՝ Շինարարների փողոցի բաժանարար գոտում առկա բացվածքի հատվածում: