Հունիսի 18-ին Ազգային ժողովը փակ քվեարկությամբ ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր է ընտրել փաստաբան Վահե Գրիգորյանին:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանի խոսքով, Գրիգորյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 99 պատգամավոր, դեմ է քվեարկել 22-ը:

Մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

2018թ-ին 6-րդ գումարման ԱԺ-ն չէր ընտրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին: