Ընդունվել է ապրիլի 16-ը որպես Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենքի նախագիծը
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ապրիլի 16-ը Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենքի նախագիծը:
Այն ընդունվել է 76 կողմ և 13 դեմ ձայներով, 23 պատգամավոր ձեռնպահ է քվեարկել:
«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել էին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում