ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է, որ սպասվում է, որ ադրբեջանական բանակը «քաջություն կունենա և կհայտարարի իր կորուստների մասին, որոնց մասին մինչև այս չի հայտարարել»:

Փոխնախարարը նշել է, որ որևէ ոտնձգություն, որը կսպառնա հայկական բանակի զինծառայողի կյանքին կամ առողջությանը, սահմանների պաշտպանությանը, անպատասխան ու անպատիժ չի մնա։

«Մենք կարողացանք վերջին օրերի ընթացքում մի քանի անգամ դա ապացուցել, պարզապես շատ դեպքերում չենք հայտարարում պատասխան գործողությունների մասին և դրա արդյունքների մասին, որոնք տեղի են ունեցել, բայց ես ուզում եմ հավաստիացնել և պատասխանատվությամբ հայտարարել, որ որևէ դեպքում ոչ մի ոտնձգություն անպատասխան չի մնում և պատասխանը լինում է միանշանակ անհամարժեք, այսինքն՝ շատ ավելի ծանր կորուստներ են կրում»,- ասել է նա։