YouTube վիդեոհոսթինգը նշան է դնելու պետական ֆինանսավորումից օգտվող լրատվամիջոցների հրապարակած տեսագրությունների վրա։ Այս մասին տեղեկություն է հայտնվել ընկերության կայքում։ Փոխանցում է news.am-ը

«2018-ին մեր գլխավոր նպատակն է ամբողջ աշխարհում ապահովել ավելի մեծ թափանցիկություն հեղինակների, գովազդատուների ու օգտատերերի համար։ Այսօրվանից մենք սկսելու ենք հատուկ նշանով առանձնացնել այն տեսանյութերը, որոնք այս կամ այն չափով ֆինանսավորված են պետության կամ հասարակական կազմակերպությունների կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշում են, որ ծանուցումը կհայտնվի տեսանյութի տակ, իսկ դրա վերևի մասում կնշվի հղում տվյալ տեսանյութը տեղադրած լրատվամիջոցի կայքին։

Այս ֆունկցիան առայժմ տարածվելու է միայն ԱՄՆ-ի օգտատերերի վրա, ասվում է հայտարարության մեջ։