«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 21-ին ժամը 15։00-ից մինչև հունիսի 22-ը ժամը 15.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը․

  • Արաբկիր վարչական շրջանի՝ Հյուսիսային ճառագայթ, Արաբկիրի 23, 25, 27, 29, 33, 35, 37, 39 փողոցների, Արաբկիրի 21 փողոցի 16-47 համարների, Արաբկիրի 17 փողոցի 25, 27 շենքերի, Բաբայան փողոցի 22-38 համարների՝ իրենց կոտորակներով, Վ. Դավթյան փողոցի՝ իր նրբանցքներով։
  • Կենտրոն վարչական շրջանի Գ. Էմին, Լ. Ազգալդյան, Սարմեն, Զարոբյան, Ի. Ալիխանյան, Անտառային, Վերին Անտառային փողոցների, Դ. Դեմիրճյան փողոցի՝ իր փակուղիով, Մ. Սարյան փողոցի 2, 4, 20/1, 22, Տերյան 105, Մաշտոց 51, Թամանյան 3, 5, 10, Արամի նրբանցքի 5ա, Լեռ Կամսարի 30/2 և 30/3 համարների, Բաղրամյան պողոտա 1-ին նրբանցքի և 1-ին փակուղու, Բաղրամյան պողոտա 5-19 կենտ և 6-38 զույգ համարների։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։