Իտալիայի Ֆաենցա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության շրջանակներում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ևս 2 մեդալ է նվաճել։ Բրոնզե մեդալակիրներ են դարձել 45 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը և 51 կգ քաշային Արմեն Հարությունյանը։

45 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Հոմերոս Առաքելյանը։ Նա 9։0 հաշվով հաղթել է լիտվացի Ռոկաս Չեպաուսկասին։

51 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Արմեն Հարությունյանը, որը 6։3 հաշվով հաղթել է ադրբեջանցի Նիհադ Գուլուզադեին։