Կարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայի բյուջեի ճեղքվածքին
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրել է Թուրքիայի բյուջեի ճեղքվածքի մասին։
Կարո Փայլանը գրել է.
«Ֆինանսների նախարարը ասել էր, թե ամբողջ տարվա ընթացքում բյուջեի ճեղքվածքը կլինի 80 մլրդ լիրա, սակայն առաջին 5 ամսում այն արդեն 66.5 մլրդ է։ Ո՞ւ են գնում այդ գումարները։ Գնում են պալատների շինարարությանը։ Միայն Էրդողանի ամառային պալատի վրա ծախսվել է 330 մլն լիրա»։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում