Հունիսի 19-ին Իմիշլի շրջանի Գարալար գյուղում հուղարկավորվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Էսգերզադե Էլնուր Բահրամ օղլուն (Əsgərzadə Elnur Bəhram oğlu)։

Այս մասին գրում է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքը։

Զինծառայողի հարազատների պնդմամբ՝ Էսգերզադեն հունիսի 7-ին գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել, տեղափոխվել է Գյանջայի հոսպիտալ և այդ օրվանից կոմայի մեջ է եղել։