Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրել Գրիգոր Բեքմեզյանին. նա «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածուն էր:

Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 107, դեմ՝ 4 պատգամավոր։

Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը․

Բեքմեզյանը ծնվել է 1977թ-ին Երևանում: 1994-1999 թթ. սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, 1999 - 2002թթ-ին ուսանել է ԵՊՀ ասպիրանտուրայում: Ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:1999-ին վերապատրաստվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարաններից մեկում:

2004թ-ից սեպտեմբերից մինչև 2005թ-ի հունվար ուսանել է Նիդերլանդների համալսարաններից մեկի իրավաբանական ֆակուլտետում: 2009թ-ին ստացել է դոցենտի կոչում: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1997թ-ին: Աշխատել է նաև ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունում, սկզբում որպես օրենսդրության և իրավաբանական վարչության առաջատար մասնագետ, այնուհետև իրավաբանական բաժնի պետ: 2015թ-ից առ այսօր «Բեքմեզյան» ՍՊԸ տնօրենի հիմնադիր տնօրենն է: