Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների, ինչպես նաև բերման ենթարկվածների շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ Թբիլիսիում վերջին տվյալներով տուժածների թիվը հասել է 240-ի։ Նրանցից երկուսը կորցրել են աչքը, 101-ը դեռ շարունակում է մնալ կլինիկայում։ Ձերբակալվածների թիվը չի հստակեցվում։