Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ, չնայած Թբիլիսիում ընթացող բողոքի ցույցերին, ուղևորությունները Վրաստան անվտանգ են զբոսաշրջիկների համար: Այդ մասին ասվում է երկրի զբոսաշրջության դեպարտամենտի հայտարարության մեջ:

«Բոլոր զբոսաշրջային ուղղությունները և տեսարժան վայրերը բաց են այցելուների համար», տրանսպորտն աշխատում է անխափան, փակ մայրուղիներ և փողոցներ չկան», ասվում է հայտարարության մեջ, հայտնում է «Վեդոմոստին»:

Զբոսաշրջիկներին, սակայն, խորհուրդ է տրվում «պահպանել զգուշավորության ընդունված նորմերը և հունիսի 22-ին խուսափել մարդկանց կուտակումներից Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, Ռուսթավելիի պողոտայում և Ազատության հրապարակում, թեև, սովորաբար, նման միջոցառումները պահպանվում են ոստիկանության կողմից»: