Հունիսի 24-ին՝ ժամը 18:00-ին, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առջև ակցիա է անցկացվելու՝ ի աջակցություն Խաչատուրյան քույրերի։ Ակցիայի մասին հայտարարությունը տարածվել է ֆեյսբուքում:

Ավելի վաղ սոցցանցերում ֆլեշմոբ էր սկսվել ի աջակցություն Խաչատուրյան քույրերի՝ Մարիայի, Քրիստինայի և Անգելինայի, որոնք մեղադրվում են հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի, սպանության մեջ:

Իսկ հունիսի 19-ին նրան աջակցող ակցիաներ են եղել նաև Մոսկվայում: