Երևանի ավագանու հունիսի 24-ի նիստում քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հայտարարել է, որ 2019թ-ին կցանկապատի Նուբարաշենի աղբավայրի տարածքը:

«Այս պահին Կարմիր բլուրում իրականացնում ենք շինաղբի հեռացում: Աղբավայրից արդեն 120 մեքենա շինաղբ է տեղափոխվել և այդ շինաղբի միջոցով Նուբարաշենում իրականացվելու են աղբի ծածկման աշխատանքներ՝ ամռանը հրդեհներից խուսափելու նպատակով»,- ասել է նա:

Սարգսյանը տեղեկացրել է նաև, որ Նուբարաշեն վարչական շրջանում 8 հա տարածքի վրա տեղի կունենան ծառատնկման աշխատանքներ: