Smartavia ընկերությունը հուլիսի 12-ից թռիչքներ կսկսի իրականացնել Երևան - Մոսկվա (Դոմոդեդովո օդանավակայան) - Երևան երթուղով: Թռիչքները կկատարվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ:

Չվերթները կիրականացվեն Boeing 737-800 տիպի օդանավով՝ երկուշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին, հայտնում է «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն: