Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բողոքի հիման վրա հարուցված քրեական գործը՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարճվել է: Նման վճիռ է կայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանը:

«Հայկական ժամանակի» փոխանցմամբ, Փաշինյանի փաստաբանը հայտնել է, որ միաժամանակ հայցվորից հօգուտ պատասխանողի 200,000 դրամ բռնագանձելու որոշում է կայացվել: