Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է հրաժարականի մասին:

«Ես կաշկանդված էի, հիմա որևէ կաշկանդում չունեմ բարոյական առումով: Դե կտեսնեն, որ իրենց համար սկսվում են շատ դաժան օրեր: Կսկսեն հորդորել Բակո Սահակյանին, որ ինձ նորից հրավիրի Արցախ»,- հայտարարել է նա: