Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանի և Մանուէլ Պետրոսյանի հաղթանակով ավարտվեց Հնդկաստանի Գոա նահանգում կայացած խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 23 երկների 246 շախմատիստներ:

Սամվել Տեր-Սահակյանը 10 հնարավորից վաստակեց 8 միավոր և գրավեց առաջին հորիզոնականը: Նույնքան միավոր վաստակած Մանուէլ Պետրոսյանը Տեր-Սահակյանին զիջեց լրացուցիչ ցուցանիշներով և դարձավ երկրորդը: Նույնքան միավոր վաստակած Իդանի Պույան եզրափակեց լավագույն եռյակը: