Ռուսաստանի Դաշնությունից դեպի Վրաստան չվերթների արգելքը կպահպանվի մինչև 2019թ-ի վերջ։ Այս մասին ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի զբոսաշրջության ոլորտի կապերի փոխնախագահ Յուրի Բարզիկինը:

Aliq.ge կայքի փոխանցմամբ, Բարզիկինի կարծիքով, օդային երթևեկությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանը չի փոխել ռուսատյացության հռետորաբանությունը։ Նրա խոսքով վրացիների կողմից այս առումով դեռևս առաջընթաց չկա: