«Քոչարյանը կալանավորվեց։ Գագիկ Խաչատրյանը շարունակում է վայելքն իր «Սանտաֆե» սրճարանում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ավելի վաղ վերջինը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` հայցելով ՊԵԿ նախկին ղեկավար, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի մասնակցությամբ քննվող քրեական գործերի վերաբերյալ տեղեկատվություն։

Ստացել էր պատասխան, համաձայն որի՝ Գագիկ Խաչատրյանը որևէ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի: «Հետևողական ենք լինելու և թույլ չենք տալու, որ որևէ մեկը դուրս մնա պատասխանատվություն կրելու տիրույթից»,- գրել էր պատգամավորը: