Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար
Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար, այս մասին հաղորդագրություն է տարածել նախագահի աշխատակազմի լրատվական վարչությունը:
Նա մինչև այս զբաղեցնում էր Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնը, իսկ դրանից առաջ երկրի ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը:
Այս պաշտոնից նա հրաժարական է տվել 2018 թվականի հունիսի 1-ին Արցախում քաղաքացիների և Ազգային անվտանգության հատուկ ջոկատայինների միջև տեղի ունեցած ծեծկռտուից հետո, որը բողոքի ակցիաների պատճառ էր դարձել:
Գործի շրջանակում ձերբակալվել էր նաև Ղարամանյանի որդին:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում