ԱՄՆ դեսպանատնից մինչև Մ. Մելքոնյան տանող ճանապարհը մինչև ժամը 18:00-ն փակ կլինի
Հունիսի 26-ին, ժամը 14:00-ից մինչև ժամը 18:00 փակ է լինելու Ծ. Իսակովի պողոտայից դեպի Մոնթե Մելքոնյան փողոց տանող ճանապարհահատվածը` ԱՄՆ-ի դեսպանատնից մինչև Մ. Մելքոնյան տանող ճանապարհը, հայտնում է ոստիկանության հասարակայնության և լրատվամիջոցների հետ կապերի վարչությունը:
«Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում