«Ազիմուտ» ավիաընկերությունը հուլիսի 9-ից ամենաօրյա չվերթներ կսկսի Դոնի Ռոստով-Երևան և հակառակ ուղղությամբ։ Այս մասին հաղորդվել է ավիափոխադրողի պաշտոնական կայքում։

Ներկա պահին Դոնի Ռոստովից Հայաստան և հակառակ ուղղությամբ հնարավոր է հասնել շաբաթվա մեջ հինգ օր՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։ Փոխադրողի գրաֆիկում երեկոյան չվերթներ կավելանան երեքշաբթի և հինգշաբթի օրերին։

«Սա երկար աշխատանք է, մենք վաղուց էինք դա ծրագրել՝ բարձր պահանջարկի հետ կապված»,- ասել են ավիաընկերության մամուլի ծառայությունից։