Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել ժամկետային զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանի մահվան հանգամանքների մասին:

Ըստ այդ հաղորդագրության՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն իրեն հատկացված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք:

Դեպքի առթիվ չորրորդ կայազորային քննչական բաժնում քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: