Վանում 2011թ. տեղի ունեցած երկրաշարժից հետո ուղևորափոխադրումները դադարեցրած Թեհրան-Վան գնացքը կրկին դուրս է եկել ռելսերի վրա: Վերագործարկումից հետո ուղևորափոխադրող գնացքը Թեհրանից 79 ուղևոր է տեղափոխել Վան: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը։

2015թ. թուրք-քրդական բախումների հետևանքով դադարեցվել էին նաև Վան-Թավրիզ ուղևորափոխադրումները: Այդպիսով դադարել էր նաև երկաթուղու միջոցով երկու երկրների հաղորդակցությունը:

Նշվում է, որ Թեհրան-Վան գնացքն այսուհետև շաբաթական երկու անգամ ուղևորափոխադրում կիրականացնի: Այդ ուղևորափոխադրումներով նպատակ կա ուժեղացնել Իրան-Թուրքիա տնտեսական հարաբարությունները:

Գնացքի տոմսերի արժեքը սկսվում է 165 թուրքական լիրայից (մոտ 30 դոլար):