Մեծ 20-յակի համաժողովին մասնակցելու նպատակով Ճապոնիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կյոտո քաղաքի 800-ամյա Թոֆուկուջի տաճարում կբացի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցանահանդեսը:

Թուրքական պետական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է երկրի նախագահի հանրային կապերի թիմը:

Ցուցահանդեսը կգործի հունիսի 30-ից հուլիսի 10-ը: Ներկայացված են լինելու Գյուլերի լուսանկարները համաշխարհային արվեստագետների, մտավորականների և գործիչների՝ Պաբլո Պիկասոյի, Սալվադոր Դալիի, Ինդիրա Գանդիի, Մայր Թերեզայի, Բրիջիթ Բարդոյի, Սոֆի Լորենի և այլոց հետ:

Ցուցահանդեսի թռուցիկները կբաժանվեն Մեծ 20-յակի համաժողովի մասնակից երկրների ղեկավարներին:

Ցուցահանդեսը Ճապոնիայից հետո կներկայացվի Նյու-Յորքում: