ՀՀ կառավարության հունիսի 27-ի նիստում հաստատել է «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Լիլիթ Արզումանյանի ընտրության արդյունքները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն օրենքով սահմանված կարգով Արզումանյանի հետ կկնքի աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով:

Արզումանյանը նիստի ժամանակ շնորհակալություն է հայտնել կառավարությանն ինստիտուտի վերանորոգման համար գումար հատկացնելու համար: