«Ռուսաստանի Ջավախքյան Սփյուռք» հասարակական կազմակերպությունը մշակել է նախագիծ՝ մեթոդական ուղեցույց՝ հայաբնակ Ջավախքի շրջանում (Սամցխե-Ջավախեթի-Ցալկա շրջան, Վրաստան)՝ «քրաուդֆանդինգ»-ի կիրառման համար։

««Crowdfunding» անգլերենից թարգմանաբար նշանակում է ազգային ֆինանսավորում։ Դրա հիմքում ընկած է կամավոր նվիրատվությունները։ «Քրաուդֆանդինգ»-ի մոդելը ներառում է հետևյալ բաղադրիչները․

- Հեղինակ-ախաձեռնող - Նա է առաջարկում նախագիծը կամ միտքը, որը պետք է ֆինանսավորվի,

- Краудфандинговая платформа - Այն իրենից ներկայացնում է մասնագիտացված կայք, որի շնորհիվ հայտարարվում է նախագծի մասին և իրականացվում է դրամահավաք։ Հաճախ «քրաուդֆանդինգ»-ն իրականացվում է սոցիալական ցանցերի միջոցով։

- Հովանավավորներ - Նրանց նաև անվանում են դոնորներ։ Նրանք անհրաժեշտ են նախագծին աջակցելու համար։ Հովանավորների վարձատրությունը կարող է լինել նյութական և ոչ նյութական: Դոնորները կարող են մասնակցել ծրագրերին անվճար:

«Քրաուդֆանդինգ»-ը կարող է օգտագործվել տարբեր նպատակներով։ Մենք երաշխավորում ենք և կոչ անում կիրառել ֆինանսների հավաքման հետևյալ ձևը՝ Ջավախքի զարգացման և աջակցման համար։ Ներկայացնենք ֆինանսավորման այդ տեսակի՝ մեր կարծիքով ամենատարածված ուղղությունները․

• Քաղաքական կազմակերպություններ,
• Մեծ և միջին արտադրության ստեղծում,
• Մշակույթ, սպորտ, արվեստ, ստեղծագործ աշխատանք,
• Բուժում, այդ թվում նաև վիրահատություններ,
• Բարեգործական օգնություն մեկ անձի կամ անձանց խմբին,
• Տարածքների բարելավում,
• Կամավորություն, և այլն։

«Քրաուդֆանդինգ»-ի շնորհիվ հնարավոր է ապահովել տարբեր նախագծերի ֆինանսավորումը։ Կարևոր է գրագետ կազմակերպել գործընթացը, որպեսզի գրավել որքան հնարավոր է ավելի շատ հովանավորների ուշադրությունը։ Ֆինանսավորման կազմակերպման համար կարելի է օգտագործել «Քրաուդֆանդինգ»-ի հարթակները: Կան բազմաթիվ հաջող նախագծեր, որոնք իրականացվել են այդ ճանապարհով։

Մենք պատրաստ ենք այս ծրագրի իրականացման համար գործնական աջակցություն ցուցաբերել․ մասնավորապես դրամահավաքի կազմակերպման գործում կարող ենք աջակցել՝ տրամադրելով «Քրաուդֆանդինգ»-ի հարթակներ, ինչպես նաև ներգրավելով հովանավորների, դոնորների և այլն։

Նախագծին ավելի մանրամասն ծանոթանալու և այլ հարցերի դեպքում կարող եք կապվել մեզ հետ։

Նշենք, որ լուսանկարում, Ջավախքում crowdfunding օգտագործման վերաբերյալ ուղեցույցների նախագծի կազմն է»։