Աբխազիան ժամանակավորապես սահմանափակել է Վրաստանի հետ սահմանի հատումը։ Այս մասին հայտնում է «Sputnik Աբխազիան»:

Սահմանափակվել է օտարերկրյա քաղաքացիների մուտքը Վրաստանի տարածքից և Աբխազիայի քաղաքացիների մեկնումը Վրաստանի տարածք:

Նշվում է, որ այդ միջոցները ձեռնարկվում են Վրաստանում ընթացող բողոքի ակցիաների կապակցությամբ, որոնք անցնում են նաև Աբխազիային սահմանակից Վրաստանի Զուգդիդիի շրջանում: