Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության iPhone X թոփային սմարթֆոնը երբեմն չի արձագանքում ստացվող զանգերին ու դուրս չի գալիս «սպասման» ռեժիմից: 1.000 դոլարանոց սմարթֆոնի մի շարք օգտատերեր հայտնել են նշված թերությունների մասին, ինչից հետո Apple-ն ուշադրություն է դարձրել բողոքներին: Ավելի վաղ օգտատերերը բողոքում էին նաև, որ սմարթֆոնը չէր աշխատում 0-ից ցածր ջերմաստիճանի դեպքում ու կարող էր հանկարծակի անջատվել:

Խնդիրն կայանում է նրանում, որ հեռախոսը դուրս չի գալիս «սպասման» ռեժիմից ու չի ակտիվացնում էկրանը՝ չնայած, ստացվող զանգի ձայնը գալիս է: Գործարանային կարգավորումներին անցնելը ցանկալի արդյունք չի տալիս: Խնդիրը լուծվում է ժամանակավորապես:

Financial Times-ի փոխանցմամբ՝ խնդիրն առաջացել է առնվազն 100 մարդու մոտ: Apple-ն առաջարկել է օգտատերերին դիմել տեխնիկական աջակցության կենտրոն: