ՌԴ Իրկուտսկի երկրամասում ավելի քան 3 հազար տուն շարունակում է մնալ ջրի տակ: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն: Այդ տներում ապրում է մոտ 10 հազար բնակիչ:

Ջրերի վարարման հետևանքով տուժել է 740 մարդ: Բացի այդ՝ չորս բնակելի տարածք կտրված է աշխարհից:

Նշենք, որ միջադեպի հետևանքով երկրում արտակարգ դրություն էր հայտարարվել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք անհետաձգելի հանձնարարականներ է տվել: