Շուտով Օմանում կանայք իրավունք կստանան տաքսի և բեռնատար տրանսպորտային միջոցներ վարել։ Այս մասին հաղորդում է Gulf News-ը՝ հղում անելով թագավորության ոստիկանության հայտարարությանը։

«Օմանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի կանանց զբաղվածության և բիզնեսի ոլորտում տղամարդկանց հետ հավասար իրավունքներ տրամադրի»,- ասված է հաղորդագրության տեքստում։

Այդ թվում նաև նշվում է, որ այն մեքենաները, որոնք կվարեն կանայք, կներկվեն կապույտով և վարդագույնով։