ԱՄՆ-ը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ակտիվ փուլն ավարտելուց հետո սկսել է Իրաքում տեղաբաշխված իր զորքերի դուրսբերման գործընթացը: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը։

Նրանց տվյալների համաձայն, ամերիկացի զինվորներին, զենքն ու սարքավորումները սկսել են Իրաքից տեղափոխել Աֆղանստան: Անցած շաբաթ օդանավերով զինծառայողների ու տեխնիկայի փոխադրումը կատարվել է ամեն օր: Գործակալության՝ իրաքյան երկու աղբյուրներ ընդգծել են, որ կոալիցիան առաջին անգամ է Իրաքից զորքերի դուրսբերումն սկսելու շուրջ համաձայնության եկել երկրի տարածքում ահաբեկիչների դեմ ավելի քան երեք տարվա մարտական գործողությունների ընթացքում:

Տեղափոխվող զորքերի թվաքանակի մասին ստույգ տվյալները հայտնի չեն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: