2019թ․ մարտի 31-ի դրությամբ Թուրքիայի համախառն արտաքին պարտքը կազմել է 453․4 մլրդ դոլար։ Երկրի մաքուր արտաքին պարտքը նույն տարեթվի դրությամբ գնահատվել է 277․3 մլրդ դոլար։

Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ համախառն արտաքին պարտքի և ազգային եկամտի հարաբերակցությունը կազմել է 60․6 տոկոս, իսկ մաքուր արտաքին պարտքի և ազգային եկամտի հարաբերակցությունը՝ 37․1 տոկոս։

Արձանագրվել է նաև, որ 2019թ․ մարտի դրությամբ Թուրքիայի պետական գանձարանով երաշխավորված արտաքին պարտքը կազմել է 14․8 մլրդ դոլար։