Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց այսօր ժամը 19:00-ին տեղի կունենա հերթական բողոքի ակցիան:

Ակցիայի կազմակերպիչների խոսքով հանրահավաքը կավարտվի միայն այն ժամանակ, երբ Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Գախարիան հրաժարական տա: Կազմակերպիչները ասել են նաև, որ չեն պատրաստվում իշխանությունների հետ բանակցությունների գնալ:

Հուլիսի 2-ի բողոքի ակցիան թվով 13-րդն է, հայտնում է aliq.ge-ն: