Հուլիսի լույս 2-ի գիշերն Աշոցքում և Ծաղկահովտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 0 աստիճան։

Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Այս գիշեր Աշոցքում և Ծաղկահովտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 0 աստիճան։ Հունվարյան հուլիս 2019», - ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ Սուրենյանը տեղեկացրել էր, որ հուլիսը համեմատաբար զով և տեղումնառատ է լինելու: