Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մերժել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:

Գրիգորյանը կմնա կալանքի տակ:

«Եթե ամբաստանյալ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է դատարան դա արդեն իսկ վկայում է, որ նա ի վիճակի է մասնակցել դատական նիստին», - հայտարարել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը, հայտնում է Aysor.am-ը։

Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդություն էր ներկայացրել խափանման միջոց կալանավորումը 10մլն դրամ գրավի դիմաց անհապաղ վերացնելու մասին: Փաստաբանը նշել էր մի շարք հիվանդություններ, որոնք առկա են Գրիգորյանի մոտ։ Նա ասել է, որ նման հիվանդություններով անձին կալանքի տակ պահելը խոշտանգում է և մեկ տարվա ընթացքում Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է։