Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ:

Նշանակման որոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է երեկ:

Էդվարդ Հովհաննիսյանը փետրվարի 14-ից ղեկավարել է ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը: Կոմիտեում աշխատում է 2009թ-ից: